Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կանանց անքնությունը հանգեցնում է ամուսնալուծության

Կանանց անքնությունը հանգեցնում է ամուսնալուծության

Բրիտանական The Telegraf պարբերականում հրատարակված տեղեկության համաձայն՝ ամուսնացած կանանց անքնությունը կարող է հանգեցնել ընտանիքի քայքայման։ ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Վենդի Թրոքսելը նշել է, որ անքնությունը կանանց մոտ նման է դեպրեսիայի։ Կատարված գիտափորձերի արդյունքում պարզվել է, որ այն կանայք, ովքեր նորմալ չեն քնել, հաջորդ օրը ընտանիքում վեճ են ունեցել։  Ուշագրավ է, որ տղամարդկանց մոտ նույն երևույթը չի նկատվում։

Փորձի արդյունքում նաև պարզվել է, որ կանայք գիշերն ավելի լավ են քնում կողակցի առկայության պարագայում։ Բացի այդ ընտանիքում երջանիկ կանայք քնի խնդիրներ շատ քիչ են ունենում։

Գիտափորձին մասնակցել է 30 տարեկան 35 ընտանեկան զույգ, որոնց վարքագծին գիտնականները հետևել են 10 օր շարունակ։ Հաշվի են առնվել այնպիսի չափանիշեր, ինչպիսիք են քնելու համար պահանջված ժամանակն ու քնի տևողությունը։ Այնուհետև զույգերը հատուկ օրագրում գրի են առել քնի հետ կապված մանրամասներն ու իրենց տրամադրությունը։

Պարզվել է նաև, որ տղամարդիկ հաջող օրվանից հետո քիչ են քնում գիշերը, ինչի բացատրությունը գիտնականները չունեն։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ